Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մահացել է Արիել Շարոնը

Մահացել է Արիել Շարոնը
11.01.2014 | 16:50

85 տարեկան հասակում այսօր մահացել է Իսրայելի նախկին վարչապետ Արիել Շարոնը։

Հունվարի սկզբին իսրայելական լրատվամիջոցները հայտնել էին, որ կտրուկ վատացել է արդեն 8 տարի կոմայի մեջ գտնվող նախկին վարչապետի վիճակը։ Բժիշկները նախ արձանագրել էին երիկամային անբավարարություն, այնուհետև՝ կենսական կարևոր այլ օրգանների գործունեության կանգ։ Շարոնը 2006թ. հունվարի 4-ին տարել էր կաթված և ընկել կոմայի մեջ։


Դիտվել է՝ 1000

Մեկնաբանություններ